1942թ.-ի սկզբին Տանկմանները՝ լեհական ծագումով հրեաներ, հեռացան Փարիզից իրենց դուստր Պոլետտի հետ (ծնվ. 1937թ.-ին) և վերաբնակվեցին Լիոնում, որն այդ ժամանակ ոչ գրավյալ գոտիում էր: Մի օր փողոցով քայլելիս Մ. Տանկմանը տեսավ ֆրանսիական ոստիկանների, որոնք ձերբակալում էին հրեաների: Ակնհայտ էր, որ նա ականատես էր լինում հրեաների շրջափակմանը: Նա վախից վազեց դեպի հացի խանութ: Տարածքում միայն վաճառողուհին էր, 16 տարեկան Բերտա Ղուկասյանը, որն անմիջապես սարսափած մարդուն ապաստան առաջարկեց իր ծնողների՝ Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյանների տանը: Տանկմանի կինն և հինգամյա դուստրը ավելի ուշ միացան նրան: Մինչը Լիոնի ազատագրումը՝ 1944թ.-ի սեպտեմբերը, Տանկմանները մնացին Ղուկասյանների համեստ տանը՝ Ղուկասյանի աղջկա Բերտայի և 12-ամյա տղայի՝ Ռայմոնդի հետ:
Հայկական ծագումով Ղուկասյանները հատկապես զգայուն էին ֆրանսիական իշխանությունների կողմից հրեաների հետապնդումների հանդեպ, որովհետև Ալբերտը փրկվել էր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից: Ղուկասյանը մի քանի լեզուներ գիտեր և որպես թարգմանիչ աշխատում էր ոստիկանությունում և օգտագործեց իր կապերը՝ Տանկմաններին կեղծ փաստաթղթեր տրամադրելու գործում: Ղուկասյանները մեծահոգաբար պատսպարեցին հրեական ընտանիքին, որոնք շատ պատահաբար հայտնվեցին իրենց կյանքում: Նրանք կիսեցին իրենց հացը և փոքրիկ բնակարանը և երիտասարդ Պոլետտին տեղավորեցին դպրոցում: Իր հետպատերազմյան ինքնակենսագրականի մեջ Պոլետտը գրում էր, որ նա այնքան շփոթված էր իր ինքնության փոփոխությամբ, որ դժվարությամբ կարողացավ պատասխանել «ներկա», երբ նրա կեղծ անունը կարդացին: Տանկմանների բնակության ամբողջ ընթացքում Ղուկասյանները գաղտնի էին պահում իրենց փրկարարական աշխատանքները ընկերներից և ծանոթներից՝ մեծ ռիսկի ենթարկելով իրենց;
Տանկմանների հարազատները գիտեին, թե որտեղ են նրանք թաքնվում և չնայած վտանգին, Ղուկասյանները թույլ տվեցին նրանց մի քանի առիթով այցելել Տանկմաններին:
1993թ.-ի դեկտեմբերի 22-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչեց Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններին և նրանց դուստր Բերտային որպես «Ազգերի առաքյալներ»:
Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)
Աղբյուրը՝
http://www.yadvashem.org/yv/en/righteous/stories/hougassian.asp