Հայկական դպրոցի արշավը դեպի «Տել Աֆեկ» ազգային զբոսայգի

0
576
Լուսանկարում՝ Հայ դպրոցականներն ու նրանց ծնողները «Տել Աֆեկ» ազգային զբոսայգում
Լուսանկարում՝ Հայ դպրոցականներն ու նրանց ծնողները «Տել Աֆեկ» ազգային զբոսայգում

Հոկտեմբերի 21 – ին առավոտյան Ռոշ Հային կոչվող քաղաքից ոչ հեռու գտնվող Իսրայելի բնության պահպանության կոմիտեի հսկողության տակ գտնվող «Տել Աֆեկ» ազգային զբոսայգին իր հյուրընկալ դռները բացեց Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների դիմաց: Դպրոցի ուսումնական ծրագիրը նախատեսում է ոչ միայն դասաժամեր, այլև զանազան արշավների ու արտադասարանական հանդիպումների կազմակերպում, որը բավական մեծ նշանակություն է տալիս դասարանից դուրս հայ երեխաների ու նրանց ծնողների շփումներին: Ցավոք Իսրայելում կյանքը բավական ծանր է ու մարդիկ աշխատանքային թոհուբոհի մեջ ընկղմված լինելով, շատ ջանքեր են գործադրում քաղաքից քաղաք երեխաներին հայկական դպրոց բերելու և համայնքի հետ կապը չկտրելու հետ կապված:

Հրեական տոներն ու ոչ աշխատանքային օրերն երբեմն գալիս են օգնության ու հնարավորություն ընձեռում հայերին հավաքվելու: Ահա օգտվելով էլ առիթից գեղեցիկ մի արշավ կազմակերպվեց  դեպի «Տել Աֆեկ» ազգային զբոսայգին, որը շատ գեղեցիկ մի արհեստական ջրամբար ունի, որտեղ վխտացող ձկներն՝ իրենց նետված հացն ուղղակի հափշտակում են գետնից՝ չվախենալով ափ դուրս գալ: Այստեղ վեր է խոյանում նաև Օսմանյան դարաշրջանից կիսականգուն մի բերդ, որն երկրի կենտրոնի միակ պաշտպանական կառույցն է, որի պատերը վկայում են այստեղ տեղի ունեցած մարտերի մասին:

Ավանդական խորովածն էլ անշուշտ հավաքեց դպրոցականներին ու նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին մի սեղանի շուրջ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here