Գյումրիի հրեաները հերքում են հակասեմիթականության առկայությունը Հայաստանում

0
367
Լուսանկարում՝ նյարդաբան Անատոլի Ալեքսանդրովիչ Սուկենիկ
Լուսանկարում՝ նյարդաբան Անատոլի Ալեքսանդրովիչ Սուկենիկ

Իրեն միջազգային հարցերով հրեա փորձագետ անվանող, Իսրայելում ազերական լոբիի կարկառուն ներկայացուցիչ Արիյե Գուտը լինելով Բաքվի հեռուստատեսությունների ու տարբեր լրատվամիջոցների մշտական հյուրը, ջանք ու եռանդ չի խնայում հակահայկական քարոզչություն Իսրայելում իրականացնելու համար: Անհրաժեշտություն չկա ի հարկե նշել թե, որ օրն ու որ թվականին է այս անձնավորությունը հակահայկական հոդվածներ ու  հարցազրույցներ հրապարակել, քանզի դրանք շատ են ու նա վերջերս շատ է խոսում Հայաստանի կառավարության որոշման մասին՝ Իսրայելում դեսպանատուն բացելու հետ կապված ու ցավոք սրտի բաքվի այս լոբիստը հարթակներ է գնում նաև առաջատար հրեական մամուլի էջերում, օրինակ հայտնի «Ջերուսալեմ Փոստ»-ում: Սակայն հակահայկական քարոզի նրա հիմնական վեկտորն ոչ միայն «Հայաստանի ագրեսիվ օկուպացիոն քաղաքականություն է», որն օկուպացրել է Ադրբեջանի  տարածքի «20 տոկոսն», այլև «հակասեմիթականությունը Հայաստանում»: Մեկ ու կես տարի Իսրայելում չի գործում «Հայ դատի» հանձնախումբն, որը պետք է վերաբացվեր ու համալրվեր երիտասարդ կադրերով անցյալ տարի սեպտեմբերի վերջին, սակայն  այդպես էլ չվերաբացվեց մինչև օրս ու այնպես է ստացվել, որ հակահայկական նման հոդվածներն հայտնվում են հրեական մամուլում և չեն հակադարձվում,  քանզի համայնքը չունի նման ֆինանսական միջոցներ հրեական առաջատար մամուլում հոդվածների համար հարթակներ գնելու համար: Ինչևե թեմային գուցե չանդրադառնայինք  եթե Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում պատահական չհանդիպեինք ազգությամբ հրեա, բայց գրեթե ողջ կյանքը Լենինականում անցկացրած Տատյանա Անատոլևնա Սկումսին, ով երբև չէր թաքցնում իր ազգային պատկանելիությունը Լենինականում և նրա հայրը Լենինականի զինվորական հոսպիտալի զինվորական բժիշկ Տովիյ Սուկենիկն, ով հայտնի էր քաղաքում որպես նյարդաբան Անատոլի Ալեքսանդրովիչ Սուկենիկ անունով:

Նա Խորհրդային տարիներին ամենահայտնի ու հարգված բժիշկներից մեկն էր, որի լուսանկարն որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից առաջինն էր Լենինականի հաղթանակի զբոսայգում փակցված պատերազմի մասնակից հերոսների լուսանկարների շարքում,- պատմում է Տատյանա Անատոլևնան: Հրեա բժիշկը միակ հրեան է, որն արժանացել է Սովետական Հայաստանի ամենաբարձր պարգևների: Ապրելով Հայաստանում մինչ երկրաշարժն, երբևէ վատ վերաբերմունք իր նկատմամբ չէր զգացել ու խոսելով իբր «հակասեմիթականության» մասին Հայաստանում ասաց թե՝

– Դա ճշմարիտ չէ, որովհետև ինչպես ասում են հիմա՝ դրանք ֆեյքեր են, որոնք տարածում են մարդիկ, ովքեր չգիտեն նախկին կյանքը և երբեք չեն ապրել Հայաստանում,- ասաց տիկին Տատյանան:

Մենք մինչ երկրաշարժն ապրել ենք Լենինականում և իմ հայրը կապեր ուներ քաղաքի մյուս հրեա բժիշկների ու նաև մյուս հրեական ընտանիքների հետ, միասին հրեական տոներն էինք նշում, բայց սովորելով դպրոցում, այնուհետև մանկավարժական ինստիտուտում ու դասավանդելով որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, երբեք որևէ մեկը մեզ անպատիվ խոսքեր չի ասել, – հավելեց նա:

– Անպատվել, նվաստացնել, վատ խոսքեր ասել, նման երևույթներ երբևէ չի եղել Հայաստանում: Ես 35 տարեկան հասակում հեռացա ու ՈՒկրաինայում առաջին հենց օրն, երբ որդիս դպրոցից վերադարձավ, ինձ հարցրեց թե մայրիկ, մենք հրեական ընտանիք ենք:

– Այո իհարկե ասացի, իսկ ինչ է պատահել, ասաց նրանք ինձ «ժիդ» անվանեցին և ես առաջին անգամ, երբ 35 տարեկան էի, առաջին անգամ լսեցի, որ մենք «ժիդեր» ենք, – պատմեց հրեա թոշակառուն:

Նա ակտիվորեն մասնակցում է քաղաքի հասարակական կյանքին, սերտ կապեր է հաստատել Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հետ, մասնակցում է հանգանակություններին, ինչպես նաև հրեա թոշակառուների քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների անդամ է ու յուրաքանյչուր առիթով խոսում է Հայաստանում ապրած հրեաների մասին ու ներկայացնում Հայաստանն, որպես երկիր, որտեղ հակասեմիթականություն «եզրը» երբեք չի գործածվել: Տատյանա Անատոլևնայի քույրը՝ Գալինան ամուսնացավ Լենինականում հայի հետ ու նրանք Իսրայել էին տեղափոխվել 1997 թվականին:

69-ամյա թոշակառուն պատմեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր հայրը Կույբիշևի զինվորական բժշկական ակադեմիայի շրջանավարտ բժիշկ Անատոլի Ալեկսանդրովիչն իր ուսերի վրա ռազմադաշտից հեռացրել էր ծանր վիրավոր կարմիրբանակային, ծնունդով Դիլիջանից Ալեքսանդր Տեր-Պողոսյանին ու բժշկի մասին Խորհրդային մամուլում հոդվածներից հետո Ալեքսանդրը հանդիպել էր իր փրկչի հետ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here