Ռոշ Հաշանան հրեական նոր տարին է:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը:
Թող այս նոր...
Սեպտեմբերի 10 – ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Սմբատյանը ՀՀ դեսպանատանն ընդունեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի ու «Նոյան տապան» հայկական մշակույթային ու կրթական միության պատվիրակներին:
Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց դեսպանատան առաքելությունն ու...
Սեպտեմբերի 7 – ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Սմբատյանը հանդիպեց Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Իսրայելում ՀՀ հյուպատոս Անի Խլղաթյանը, Հուշարձանի կառուցման հիմնադրամի ներկայացուցիչներ, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»...
Արդեն գործում է Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, իսկ մեկ շաբաթ առաջ մեկնարկել է դեսպանատան հյուպատոսական ծառայությունը: Հայկական համայնքը մեծ ուրախությամբ ընդունեց Հայաստանի կառավարության այդ որոշումն ու այն պատմական գնահատեց:
Դեսպանատան բացումը նախատեսվում էր այս տարեսկզբին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հետաձգեցին այդ իրադարձությունը:...
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը պաշտոնական նամակ էր հղել Թել – Ավիվի ոստիկանություն՝ խնդրանքով թույլ չտալ ադրբեջանցիների ցույցը Սուրբ Նիկողայոս վանքի դիմաց, պահանջելով նաև նրանց հատկացնել այլ վայր, սակայն չնայած վստահեցումներին, ցույցը տեղի ունեցավ: Խնդիրը կայանում էր նրանում, որ մենք երբևէ...
Իսրայելի հայկական համայնքը հայտնում է իր համերաշխությունը Լիբանանի ժողովրդին և մասնավորաբար հայկական համայնքին: Մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը ցնցել էր Իսրայելի հայերին, երկրի ողջ բնակչությանն, ու պատահաբար չէ, որ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելն ու Լիբանանը հակառակորդ պետություններ...
«Մենք մտահոգված ենք բռնության վերջին շրջափուլով: Հուսով ենք, որ կողմերն արագ կհասնեն հրադադարի հաստատմանը և կվերսկսեն բանակցությունները», - «Ազատության» հարցմանն այսպես արձագանքեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության փոխխոսնակ Դորիտ Հերսկովիչը:
Նախարարությունն անպատասխան էր թողել Elbit Systems-ի մասնագետների Բաքու մեկնելու, իսրայելական զինատեսակներով Հայաստանի...
Չնայած որ Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է համատարած կարանտին հայտարարելու հարցը, Պետախ Տիկվա քաղաքի ոստիկանության թույլատրությամբ Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունները մինչև չորս տասնյակ քաղաքացու մասնակցությամբ բողոքի ցույց կազմակերպելու թույլտվություն էին ստացել:
Խաղաղ ցույցը մեկնարկեց երեկ երեկոյան Պետախ Տիկվայի քաղաքապետարանի դիմաց,...
«Բիբի, հաբայտա» (եբրայերենից թարգմանաբար «Բիբի, տուն գնա») վանկարկելով, խոսքն ուղղելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին` տասնյակ հազարավոր իսրայելցիներ երեկ երեկոյան ակցիա էին անցկացնում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումների ու կարանտինից դուրս գալուց ի վեր ամենամեծ հանրահավաքի ավարտից հետո նրանք վանկարկելով...
Կորոնավիրուսի համաճարակն Իսրայելում դառնում է անկառավարելի, այսօր առավոտյան վկայակոչելով մի շարք առաջատար բժիշկների կարծիքները` գրում է հեղինակավոր «Մաարիվ» պարբերականը: Ըստ հոդվածի հեղինակի` բժիշկներն այլևս չեն կարող օգնություն ցուցաբերել հիվանդներին, որովհետև նրանց թիվը արագ աճում է, իսկ Առողջապահության նախարարության քարտուղարներն...